rotate to play

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Խաղացողը գնահատում է տեղեկատվության վստահելիությունը և պրոպագանդային տարբեր մեթոդներ: Սա անելու համար խաղացողը պետք է ընտրի պատասխանի չոր տարբերակներից մեկը: Եթե պատասխանը սխալ է, խաղացողի քիթը կաճի Փինոքիոյի նման: Եթե պատասխանը ճիշտ է, ապա քիթը կկարճանա և կատարյալ ձև կստանա:
ՍԿՍԵԼ ԽԱՂԸ
Տեղեկություն
1/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Ընկերներից մեկը տարածել է մի անգլերեն հոդված «Հետախուզական ծառայության նախկին ղեկավարն ընդունում է Պուտինի նկատմամբ իր պարտությունը Ռուսաստանի մասնատման ռազմավարական պլանի առնչությամբ» վերնագրով: Ի՞նչ կանեմ ես:
2/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Իմ ուսուցիչը տարածել է «Հայրենիք» թերթի հոդվածը Ֆեյսբուքում: Հիմնվելով իտալական «Ilgiomale.it» լրատվամիջոցի վրա՝ «Հայրենիք»-ը գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի արդյունքում երեխաներին կնքելը կարգելվի 2016թ. մարտից:
Ամենակարող Աստված, ի՞նչ անեմ:
3/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են երկու լուսանկար Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից: Ստորև ներկայացված նկարներից ո՞րն է իրական և որը մանիպուլյատիվ:
4/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Այս նկարներից որն է իրական, իսկ որը մանիպուլյատիվ?
5/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Պրոպագանդայի ո՞ր տեխնիկան է օգտագործվել ստորև:
Քաղաքական գործիչ. «Եթե Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միանալու համար Վրաստանին անհրաժեշտ է ընդունել նույնասեռականությունը, ապա արդյո՞ք արժե, որ դարավոր պատմություն ունեցող վրացական ազգը մերժի իր սովորույթներն ու ավանդույթները»:
6/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Նայեք մի հատված ռուսական HTB հեռուստաալիքով ներկայցված պատմությունից մի հատված և պարզեք, թե պրոպագանդայի ո՞ր տեխնիկան է կիրառվում թղթակցի հարցում. «Չե՞ք վախենում, որ այս նախազգուշացումների պատճառով ընդդիմությունը կարող է քիմիական զենք կիրառել և մեղքը գցել Ասադի վրա»:
7/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

2018թ. օգոստոսի 8-ին ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակեց մի տեսանյութ, որում պատկերված էր ստորև ներկայացված լուսանկարը: НТВ-ի համաձայն՝ լուսանկարը ներկայացնում էր վրացական ուժերի կողմից Ցխինվալիի բնակչության ռմբակոծումը: Ստորև ներկայացված հարցերից ընտրեք այն քաղաքը և ամսաթիվը, որտեղ և երբ լուսանկարն արվել է:
8/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Ընտրեք մի հատկանիշ, որը տարբերակում է այսպես կոչվախ Իսլամական պետության պրոպագանդան Ռուսաստանի պրոպագանդայից:
9/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Թվարկված նորություններից ո՞րն է հրապարակվել երգիծական լրատվամիջոցների կողմից:
9/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Ձեր քթի ձևը կատարյալ է, ինչը նշանակում է, որ անհնար է խաբել ձեզ:

9/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Ձեր քիթը համարյա իդեալական է, բայց ամբողջությամբ կատարյալ լինելու համար դուք պետք է տարբերեք ապատեղեկատվությունը 100% ճշգրտությամբ:

9/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Քթի վիրահատությունից խուսափելու համար դուք պետք է լրջորեն մտածեք ճշմարտությունը ստից տարբերելու մասին:

9/9

Չափիր ճշմարտությունը և քիթդ

Դուք իսկական Փինոքիո եք: Ճշմարտությունը ստից տարբերելն ավելի լավ ընտրություն է, քան քիթը վիրահատելը:

1. Ես կտարածեմ այդ հոդվածը: Այն վստահելի է: Այն հրապարակվել է բրիտանական «Դը Գարդիան» (The Guardian) լրատվամիջոցի, այլ ոչ «Կոմսոմոլսկայա պռավդա»-ի (Комсомольская правда) կողմից, այնպես չէ՞:
2. Ես կտարածեմ այդ հոդվածը, քանի որ սովորաբար անգլալեզու աղբյուրները հրապարակում են արժանահավատ տեղեկությունններ Վրաստանի մասին:
3. Ես կայցելեմ «Դը Գարդիան»-ի պաշտոնական կայք և կստուգեմ, թե արդյոք ընկերոջս տարածած հոդվածն իրական է:
4. Ես կտարածեմ հոդվածը, քանի որ վերնագիրը համոզիչ է հնչում:
Այս տեղեկության ստուգումը ԲիԲիՍի-ի ռուսական ծառայության կողմից բացահայտեց, որ նյութը հրապարակվել է կեղծ կայքի կողմից, որը ներկայանում էր որպես բրիտանական «Դը Գարդիան»: Ինչ վերաբերում է Ջոն Սքարլեթի հարցազրույցին, այն ամբողջությամբ հորինված էր: Հատուկ այս նպատակով ստեղծված կայքը ցույց էր տալիս տեսանյութեր, որոնք նույնական էին «Դը Գարդիանի» տարածածին, ինչևէ, URL հասցեն տարբերվում էր «Դը Գարդիանի» իրական հասցեից մեկ «i» տառով: Սա կոչվում է մոլորեցնող աղբյուրի մոդել, որտեղ տեղեկատվության հիմնական աղբյուրը քողարկվում է և արևմտյան մեդիաբրենդն օգտագործվում է ուղերձը կամ կեղծ լուրերը լեգիտիմացնելու, դրանով ընթերցողին հավատացնելու, որ այդ նյութը հրապարակվել է երևացող աղբյուրի կողմից:
1. Ես կտարածեմ հոդվածը, որովհետեւ անձը պետք է մկրտվի հասուն տարիքում, եւ ծնողները պետք է հարգեն այս ընտրությունը:
2. «Հայրենիք»-ի աղբյուրը իտալական լրատվամիջոց է: Իտալիան Եվրամիության և Եվրախորհրդի անդամ է, հետևաբար տեղեկատվությունը պետք է որ արժանահավատ լինի:
3. Սա պետք է որ լինի «Արևմուտքը պայքարում է ուղղափառության դեմ» օրակարգի մասը:
4. Հոդվածում չի նշվում այն երկիրը, որի դեմ ՄԻԵԴ վճիռը կայացվել է: Ես կստուգեմ սկզբնաղբյուրը, այսինքն՝ ՄԻԵԴ կայքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լուծում է տալիս գործերին պետությունների դեմ ներկայացված անհատական գանգատների հիման վրա: Այս որոշումն առկա չէ ՄԻԵԴ տվյալների շտեմարանում և լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը հերքվել է հենց ՄԻԵԴ –ի կողմից:

Այն հանգամանքը, որ տեղեկատվության սկզբնաղբյուրը իտալական լրատվամիջոց է, չի կարող արժանահավատության երաշխիք լինել, քանի որ մոլորեցնող աղբյուրի մոդելը նաև ենթադրում է ժամանակավոր նպատակներով կայքերի ստեղծում: Հենց մկրտությունն արգելելու մասին տեղեկատվությունը լայն տարածում գտավ համացանցում, իտալական «սկզբնաղբյուրը» վերացվեց և այլևս հասանելի չէ:
1. Ձախի նկարն իրականն է, իսկ աջինը՝ մանիպուլյատիվ:
2. Աջի նկարն իրական է, ձախինը՝ մանիպուլյատիվ:
3. Երկու նկարներն էլ մանիպուլյատիվ են:
4. Երկու նկարներն էլ իրական են:
2009թ. ռուսական ուղղափառ եկեղեցու կայքը լուսանկար հրապարակեց Պատրիարք Կիրիլի և Ռուսաստանի արդարադատության նախարարի հանդիպումից: 2012թ. բլոգերները պարզեցին, որ լուսանկարը մանիպուլյատիվ է: Պատրիարք Կիրիլի ձեռքին ժամացույց չկար, մինչդեռ սեղանի մակերևույթի վրա հստակ կերպով ժամացույց էր արտացոլված: Իրական լուսանկարում Պատրիարք Կիրիլը կրում է 30 000 ԱՄՆ դոլար արժողությամբ շքեղ, շվեյցարական Բրեգետ բրենդի ժամացույց: Բլոգերների բացահայտումից հետո ռուսական ուղղափառ եկեղեցին ներողություն խնդրեց մանիպուլյացիայի համար և կայքում վերականգնեց իրական նկարը:
1. Աջի նկարն իրական է, ձախինը՝ մանիպուլյատիվ:
2. Ձախի նկարն իրականն է, իսկ աջինը՝ մանիպուլյատիվ:
3. Երկու նկարներն էլ մանիպուլյատիվ են:
4. Երկու նկարներն էլ իրական են:
1945 թ. մայիսի 2-ին լուսանկարիչ Եվգենիյ Խալդեյը նկարեց Ռայխսթագի վրա սովետական դրոշը բարձրացնող զինվորների տեսարանը: Մոսկվա նրա վերադարձից հետո, սովետական ղեկավարությունը մանրամասն ուսումնասիրեց նկարները և նկատեց, որ զինվորներից մեկը երկու ձեռքին էլ ժամացույց ունի, ինչը հնարավոր կողոպուտի նշան էր: Խալդեյին հրահանգվեց փոփոխության ենթարկել լուսանկարը: Արդյունքում ոչ միայն զինվորի ձեռքի ժամացույցը ջնջվեց, այլ նաև մգեցվեց ֆոնի ծխամշուշը դրամատիկ էֆեկտ ստանալու համար: Փոփոխված լուսանկարը շուտով հայտնվեց «Օգոնյոկ» հանդեսում և դարձավ Հայրենական պատերազմում ՍՍՀՄ հաղթանակի խորհրդանիշը:
1. Վերարտադրություն
2. Կեղծ դիլեմա.
3. Հոգնեցնելու տեխնիկա.
4. Քարտերի դարսում.
Կեղծ դիլեման կամ սև-սպիտակ մտածողությունը միայն երկու տարբերակի ներկայացման և դրանցից մեկը՝ որպես ավելի լավ տարբերակ քարոզելու մոտեցումն է:
1. Չափազանցում կամ չափից դուրս ընդհանրացում.
2. Քննադատություն ի պատասխան քննադատության
3. Կարծիքը որպես փաստ ներկայացնելը.
4. Օրակարգի սահմանում.
«Քննադատություն ի պատասխան քննադատության» տեխնիկայի կիրառման դեպքում մեղադրանքներին և բարդ խնդիրներին պատասխանելու փոխարեն կամ հնչեցվում են պատասխան մեղադրանքներ կամ ուշադրությունը շեղում են այլ խնդրի վրա՝ այսպիսով փորձելով քննադատության օբյեկտի վրայից ուշադրությունը շեղել և/կամ արդարացնել այս օբյեկտը՝ ոչ ճշգրիտ համեմատություններ անելու և մանիպուլյատիվ բարոյական խոսույթ ծավալելու միջոցով:
1. Ցխինվալի, Օգոստոսի 10, 2008թ.
2. Գորի, Օգոստոսի 9, 2008թ.
3. Դոնեցկ, Մայիսի 26, 2014թ.
4. Գորի, Օգոստոսի 7, 2018թ.
Տվյալ լուսանկարն արվել է Ռոյթերսի ֆոտոլրագրող Դավիթ Մձինարաշվիլու կողմից Գորիում 2008թ. օգոստոսի 9-ին:

Լուսանկարի մետատվյալները հնարավորություն են տալիս պարզել լուսանկարի վայրը, ժամը, օրը, տեսախցիկի ուղղությունը և այլ մանրամասներ: Լուսանկարի մետատվյալների տեսնելու համար օգտագործեք Ջեֆրիի՝ նկարների մետատվյալների դիտիչը: Օգտագործեք միայն օրիգինալ և թվային խցիկներով արված լուսանկարներ:
1. Վախ է ներշնչում և բևեռացնում հասարակությունները.
2. Peer-to-peer հաղորդակցություն սոցիալական կայքերում հավաքագրման նպատակով.
3. Կրոնի/տեղեկատվության՝ որպես զենք օգտագործումը.
4. Արևմտյան երկրների հարստահարման մասին դավադրապաշտական տեսությունները.
Հավաքագրման նպատակով Իսլամական պետության կողմից կիրառված պրոպագանդան նախապատվություն է տալիս peer-to-peer հաղորդակցությանը՝ անտեսելով հաղորդակցության ավանդական ուղարկող-ստացող մոդելը: Մյուս ասպեկտներով ռուսական պրոպագանդան և Իսլամական պետության պրոպագանդան ունեն շատ ընդհանրություններ, այդ թվում՝ կրոնի և տեղեկատվության՝ որպես զենք օգտագործումը, վախիներշնչումը, հասարակությունների բևեռացումը և արևմտյան երկրների հարստահարման մասին դավադրապաշտական տեսությունների տարածումը:
1. Վաշինգթոնի թանգարանի աշխատակիցը բռնաբարել է 2500 տարեկան մումյային.
2. 1979թ. Սահարա անապատում ձյուն եկավ.
3. Հարբած գողը քուն է մտնում Մոսկվայի մոտակայքում գտնվող տան կողոպուտի ժամանակ.
4. Ռուսական զինված ուժերը թռչող եկեղեցի են հայտնագործել: Ռազմական քահանաները կօգնեն բարձրացնել զինվորների մարտական ոգին.
Պրոպագանդիստական հարթակները սովորաբար ներկայացնում են երգիծական լրատվամիջոցների նյութերը որպես իրական լուրեր: Մումիա բռնաբարելու մասին տեղեկատվությունը սկզբնապես հրապարակվել է աշխարհահռչակ World News Internet Report- ի կողմից: Առաքելության հայտարարության համաձայն, նրանց բոլոր կերպարները, նույնիսկ իրական մարդկանց վրա հիմնվածները, հորինված են: Վրացական լրատվամիջոցը հրապարակեց այս պատմությունը որպես իրական լուր:Մանրամասն տեղեկություն Geworld- ի լուսանկարչական մանիպուլյացիաների եւ մումիա բռնաբարելու վերաբերյալ ապատեղեկատվության մասին. https://bit.ly/2Pp88wL

Իրական պատմություններ:

1. 1979թ. Սահարա անապատում ձյուն եկավ: https://bit.ly/2PGkAHL
2. Հարբած գողը քուն է մտնում Մոսկվայի մոտակայքում գտնվող տան կողոպուտի ժամանակ: https://bit.ly/2DrRshE
3. Ռուսական զինված ուժերը թռչող եկեղեցի են հայտնագործել: https://bit.ly/2STecvd
Չափիր ճշմարտությունը և քիթդ խաղը ստեղծվել է Մեդիայի զարգացման հիմնադրամի կողմից ՖորՍեթի հետ համագործակցության շրջանակներում:

Խաղը ստեղծվել է՝

Գաղափարի և հարցերի հեղինակ՝ Թամար Քինցուրաշվիլի, Սոֆո Գելավա
Դիզայներ՝ Անանո Շարաշենիձե
Ծրագրավորող՝ Դավիթ Սավանելի, Գիորգի Մոսաշվիլի
Նկարազարդող՝ Մաիկո Խութիաշվիլի
Խաղը ստեղծվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Մեդիագրագիտության երիտասարդական լաբորատորիա հանուն մեդիայի պատասխանատու սպառման ծրագրի շրջանակներում: